«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ուշագրավ որոշում է կայացվել։ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 1-ից 14-ը ներառյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ մարզում սպասվելիք ընտրությունների ողջ պատասխանատվությունը «դրվել» է Ռոբերտ Ղուկասյանի վրա։ Փաշինյանը չի հանդուրժելու, եթե մարզպետը չհաջողի ընտրություններում հաղթանակ ապահովել։ Ու դա է պատճառը, որ մարզպետը քարոզարշավի ընթացքում արձակուրդում է լինելու։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքում քվեարկություն է նախատեսված Գորիս և Մեղրի համայնքներում, և երկու համայնքներում էլ ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում այս ընտրությունները իշխանության համար առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ թե՛ Գորիսում, թե՛ Մեղրիում սպասվում է բավական թեժ մրցակցություն։ Նախընտրական գործընթացում արդեն իսկ տարբեր քաղաքական ուժերի ու թեկնածուների շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։


