Մայրաքաղաքի տարբեր հասցեներից քաղաքացիները սոցցանցերի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակում՝ ցույց տալով, թե ինչ գույնի ջուր է գալիս ծորակից։ Panorama.am-ը հավաքել է դրանք։
Վեոլիա Ջուր ընկերությունը հայտնել է՝ երեկ երեկոյան վթարվել է Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարը։ Վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է։
«Նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն»,-նշել են ընկերությունից։






