Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմը սանձազերծվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից դեռ շատ առաջ։
«Մեր դեմ տեղեկատվական պատերազմը սանձազերծվել է վաղուց՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից դեռ շատ առաջ», — ասել է Լավրովը «Երկխոսություն ֆեյքերի մասին» չորրորդ միջազգային ֆորումի ընթացքում։
Նա հավելել է, որ տեղեկատվական պատերազմը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ 2000-ականների սկզբին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո, Ռուսաստանը սկսեց ազատվել Արևմուտքի հետ համագործակցության նեոգաղութատիրական ձևերից և սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն՝ վերադառնալով իր ավանդույթներին, հիմքերին ու արմատներին։ Նախարարն ընդգծել է, որ հենց այդ ժամանակ էլ սկսեցին զսպել Ռուսաստանին։
«Աճող տեմպերով այդ զսպումը հասավ այսօրվա իրավիճակին, երբ ավելի քան 30 հազար պատժամիջոց՝ ռեկորդային քանակություն աշխարհի բոլոր մյուս երկրների համեմատությամբ, հայտարարվեց մեր դեմ», — եզրափակել է Լավրովը։


