Արտաշ Ասատրյանը խայտառակվել է սթորի անելիս

Երգիչ Արտաշ Ասատրյանը վերջին շրջանում շատ ակտիվ է ինստագրամյան իր էջում և պարբերաբար նոր սթորիներ է հրապարակում՝ փորձելով նաև ներկայացնել որդուն և նրա նոր կատարումը։ Բայց այդ հրապարակումները, մեղմ ասած, չեն համապատասխանում հանրային մարդու սոցիալական էջերին և երբեմն էլ բավականին ծիծաղելի է դրանց հետևելը։

Երգիչը կրկին զավեշտալի իրավիճակում է հայտնվել՝ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակելով երգիչ Գևորգ Մկրտչյանի սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի լուսանկարը։ Բանն այն է, որ Քրիստինայի ֆան էջերից մեկը, հրապարակել է նրա լուսանկարն ու կցել Գրիշա Ասատրյանի կատարումը՝ նշելով նաև Արտաշին և Գրիշային։ Արտաշն էլ որոշել է այդ հրապարակումով կիսվել ինստագրամյան իր էջում։ Այս ամենը կարող էր ընկալելի լինել, եթե երգիչը փոքր-ինչ ուշադրություն դարձներ, թե ինչպիսի սթորի է հրապարակում, այլապես այն տպավորությունն է, որ Արտաշը պարզապես հրապարակել է Քրիստինայի լուսանկարն ու հնարավորինս մեծ տառերով գրել Գրիշայի անունը։

StarNews-ը ներկայացնում է Արտաշ Ասատրյանի հրապարակումը և խորհուրդ տալիս նրան, որ կա՛մ համապատասխան մասնագետների դիմի՝ իր սոցիալական էջերը վարելու համար, կա՛մ խնդրի մտերիմներին՝ օգնել իրեն։

Արտաշ Ասատրյանը խայտառակվել է սթորի անելիս

54 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն