Կարտոֆիլի բերքահավաքը երկար ժամանակով հետաձգելու դեպքում բերքի զգալի մասը կարող է վնասվել հիվանդություններից և վնասատուներից։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության մասնագետ Վլադիմիր Վիկուլովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Մասնագետի խոսքով՝ կարտոֆիլը ցանկալի է հողից հանել դեռ սեպտեմբերին, նույնիսկ եթե եղանակը անձրևոտ է։ Հակառակ դեպքում հիվանդություններն ու վնասատուները կարող են վնասել պալարները՝ նվազեցնելով պահպանման համար պիտանի բերքի քանակը։
Վիկուլովը նաև խորհուրդ է տվել թաց և հողով պատված կարտոֆիլն անմիջապես չտեղավորել պահեստավորման համար։ Այն նախ անհրաժեշտ է լավ չորացնել, այնուհետև տեսակավորել և միայն դրանից հետո պահեստավորել։


