Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են 7 կառավարվող ավիառումբ, HIMARS համակարգի 2 արկ և ուկրաինական 902 ԱԹՍ։
Ըստ նախարարության՝ Խարկովի մարզի Սլիզնևո և Գոգինո բնակավայրերի շրջանում կանխվել են շրջափակումից դուրս գալու ուկրաինական ուժերի փորձերը։Ռուսական կողմի պնդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1400 զինծառայողը։
Ուկրաինական կողմն այս տվյալները դեռ չի մեկնաբանել։


