Սեպտեմբերի 13-ին՝ մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ նշելով, որ կայանումն ու կանգառը կարգելվի հետևյալ հատվածներում.
- Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:
- Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:
- Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
- Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,
- Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։
Նպատակը
Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։


