«Նորմալ չէ, 1 անհավասարակշիռ մարդու ուղիղ ցուցումներով են գործում երկրի իրավական համակարգերը». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասուլիսին խորհուրդ տվեց իրավապահ մարմիններին պահել մասնագիտական արժանապատվությունը։«Բոլոր այն մարդիկ իրավապահ համակարգում, ովքեր այս ապօրինի հրահանգներին հետևում և կատարում են, ժամանակն է գալու այս ամեն ինչի համար պատասխան են տալու։
Եվ էն արդարացումները, որ տուն ենք պահում և այլն, չեն աշխատելու։ Ես առաջարկում եմ և խորհուրդ եմ տալիս պահել մասնագիտական արժանապատվությունը, չգնալ այն քայլերին, որոնց համար հետո պարտավոր եք լինելու պատասխան տալ»,- ասուլիսի ասաց նա։


