Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:40-ի սահմաններում Շրջանցիկ թունել փողոցում՝ 1/1 հասցեի մոտ, «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Lada»-ն՝ կողաշրջվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանն ու կրտսեր պարեկ Հրայր Մկրտչյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


