Դպրոցական գնահատականը ամեն ընտանիքի առօրյայի մասն է, բայց քչերը գիտեն, որ գործող չափանիշներով «անբավարար» գնահատական գոյություն չունի, տարրական դասարաններում միավոր ընդհանրապես չի նշանակվում, իսկ կիսամյակային գնահատականը հաշվարկվում է ինքնաշխատ՝ առանց ուսուցչի միջամտության։ Սովորողների գնահատման չափանիշները սահմանված են ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 11-Ն հրամանով, որը գործում է փուլային ներդրման ժամանակացույցով, և ընթացիկ՝ 2026-2027 ուստարուց համակարգն արդեն ընդգրկում է բոլոր դասարանները՝ ներառյալ 12-րդը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, չափանիշները վերաբերում են պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին և սահմանում են գնահատման երեք տեսակ՝ հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ։
10 միավոր՝ առանց «անբավարարի». ի՞նչ է նշանակում յուրաքանչյուր գնահատական
Միավորային գնահատման դեպքում կիրառվում է 10 միավորանոց սանդղակ՝ 1-ից 10, և հրամանում ուղիղ ամրագրված է. «որևէ նիշ անբավարար գնահատական չէ»։ Գնահատականը ցույց է տալիս, թե սովորողը որտեղ է գտնվում յուրացման սանդղակի վրա, ոչ թե «անցել-կտրվել» է։ Յուրաքանչյուր միավոր ունի պաշտոնական բնութագրիչ.
«1»՝ ճանաչում է ուսումնական նյութի որոշ պարզ օբյեկտներ, երևույթներ և գործողություններ։
«2»՝ ճանաչում և տարբերակում է ուսումնական նյութի պարզ օբյեկտներ, իրականացնում է պարզագույն գործնական գործողություններ՝ ըստ օրինակի։
«3»՝ հիշողությամբ վերարտադրում է ուսումնական նյութի փոքր մասը, իրականացնում է մտավոր և գործնական պարզ գործողություններ՝ ըստ օրինակի։
«4»՝ հիշողությամբ վերարտադրում է ուսումնական նյութի առնվազն կեսը. նկարագրում է ուսումնասիրվող օբյեկտները բանավոր կամ գրավոր ձևերով, թվարկում է ընդհանուր և տարբերակիչ հատկանիշներն առանց մեկնաբանության, իրականացնում է ոչ բարդ գործողություններ՝ ըստ օրինակի։
«5»՝ հասկանալով վերարտադրում է ուսումնական նյութի հիմնական մասը, թվարկում է էական հատկանիշներն առանց դրանց բացատրության, գործում է ըստ հայտնի կանոնների կամ օրինակի։
«6»՝ հասկանալով վերարտադրում է նյութի ամբողջ ծավալի հիմնական մասը, նկարագրում է օբյեկտները կառուցվածքային կապերը բացահայտող բացատրական տարրերով, կիրառում է գիտելիքները ծանոթ իրավիճակում՝ ըստ օրինակի։
«7»՝ հասկանալով վերարտադրում է նյութն ամբողջ ծավալով, կիրառում է սովորածը ծանոթ իրավիճակում, բացատրում է, հայտնաբերում և հիմնավորում է կապերը, փորձառությունից օրինակներ է բերում, առաջադրանքները կատարում է ցուցումների հիման վրա։
«8»՝ տիրապետում է նյութին, մանրամասն նկարագրում է, բացահայտում է էությունը, հիմնավորում և ապացուցում է փաստերով, եզրակացություններ է անում, առաջադրանքները կատարում է ինքնուրույն։
«9»՝ լիարժեք տիրապետում է նյութին, կիրառում է մասամբ փոփոխված իրավիճակում, առաջադրում է վարկածներ և լուծման նոր ճանապարհներ, ցուցաբերում է քննադատական ու ստեղծագործական մոտեցումներ։ինքնաշխատ՝ միջին թվաբանականով, գնահատվում է երեխայի արածը, ոչ թե չարածը, իսկ 2026-2027 ուստարուց չափանիշները գործում են բոլոր դասարաններում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


