Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիևը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են հեռախոսով և երկկողմ համագործակցության հարցեր քննարկվել։
Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել տարբեր մակարդակներում երկկողմ շփումները։


