5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Հարավային Կուրիլյան կղզիների մոտ։Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղում գտնվող Ռեյդովո բնակավայրից 144 կմ դեպի արեւելք։
Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղի ժամանակով 10:52-ին։ Օջախի խորությունը գտնվում է ծովի հատակին՝ 44 կմ խորության վրա։


