Մարզերից Երևան եկող տրшնսպորտի ուղեվшրձը կթանկանա՞

Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ մարզերում ևս հանրային քննարկման մակարդակում սկսել են լուրեր տարածվել, որ փետրվարի մեկից դեպի Երևան եկող միջմարզային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա։

Այդպես, մեզ ահազանգած քաղաքացիները նշում էին, որ վարորդների շրջանում խոսակցություն կա, թե, օրինակ, Արմավիր-Երևան երթուղու ուղեվարձը 500-ից դառնալու է 700, Սևան-Երևանի դեպքում՝ 700-ը դառնալու է 800, իսկ Աշտարակից Երևան մարդիկ արդեն 400 դրամով կկարողանան գալ՝ 250-ի փոխարեն։

MediaHub-ը ՏԿԵ նախարարությունից ճշտեց, թե որքանո՞վ են ճիշտ այս լուրերը, և հնարավո՞ր է, արդյոք, փետրվարի մեկից նման թանկացումներ լինեն։

«Մարզերից Երևան եկող տրանսպորային միջոցների համար երթուղու գին սահմանում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նման քննարկում, թե ուղեվարձը կարող է բարձրանալ, չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ՏԿԵ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Այսինքն՝ այս փուլում անհանգստանալու կարիք չկա, քանի որ մարզերից Երևան եկող տրանսպորտի ուղեվարձը շարունակելու է մնալ նույնը։

Նարե Գնունի

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել