Պուտինը հրահանգել է դադարեցնել հարվածները Կիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է երեք օր չհարվածել Կիևին։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ հրամանը կապված է ամերիկյան պատվիրակության` Ուկրաինա ժամանման նախապատրաստական աշխատանքների հետ։Կարգադրություն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ի կեսգիշերից։
Պեսկովը նաև հաստատել է, որ Կրեմլը Ուկրաինայից տեղեկատվություն է ստացել սեպտեմբերի 5-ից 8-ը հրադադարի ռեժիմի սահմանման վերաբերյալ։


