Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԹՍ-ների հարձակման պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում ավելի քան 120 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ Մի շարք չվերթներ տեղափոխվել են հաջորդ օր։

