Կառավարությունը նոր որոշում ընդունեց. ի՞նչ է սպասվում դպրոցի տնօրեններին
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կստեղծի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կազմակերպման առավել հստակ, միասնական և կենտրոնացված իրավական հիմք՝ ապահովելով լիազոր մարմնի գործառույթների արդյունավետ իրականացում և կառավարման գործընթացների համակարգվածություն։
Նախատեսվող կարգավորումների կիրառման արդյունքում կապահովվի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացում և իրավական ամրագրում, ինչը թույլ կտա բացառել փաստաթղթաշրջանառության կրկնությունները, նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը և բարձրացնել գործընթացների թափանցիկությունը։
Միաժամանակ, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերանայումը և կազմի հստակեցումը կնպաստի գնահատման գործընթացների հավասարակշռվածությանը և օբյեկտիվությանը՝ ապահովելով տարբեր պետական մարմինների համաչափ ներգրավվածություն։
Արդյունքում՝ կապահովվի հանրակրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, մրցութային գործընթացների միասնականացում, թվայնացված կառավարման ընդլայնում և կրթության ոլորտում պետական քաղաքականության առավել հետևողական ու թափանցիկ իրականացում։

