Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան, թե ոչ:
Թե ով է վթարի մեղավորը՝ նույնպես պարզվում է, ինչպես նաև վարորդների ինքնությունը։


