Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 389-ի։ Այս մասին հայտնում է Ratopati-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին։
«Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 389 դի»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Տարերային աղետի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 466-ի։
Օգոստոսի 26-ին երկրի լեռնային հատվածում հզոր ջրային հոսք է անցել Բհոտե Կոշի գետով։ Լայնածավալ ջրհեղեղի հիմնական պատճառներ են նշվում ստորգետնյա ցնցումները և դրանց հետևանքով առաջացած սողանքը։
Նեպալի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ օգոստոսի 27-ի դրությամբ աղետի գոտում անհետ կորած է համարվում Ռուսաստանի 8 քաղաքացի։ Եվս երկու ռուս զբոսաշրջիկի հաջողվել է փրկել։


