Մեդվեդևը` Ռուսաստանում սպասվող զորահավաքի մասին
Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ ունի։
Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է աշնանը զորահավաք անցկացնել, սակայն ՌԴ իշխանությունները հերքում են այս տեղեկությունը։


