Այսօր հայտնի դարձավ, որ զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։
Զինծառայողը 2 երեխա ունի, կինը հղի է և սպասում է 3-րդ երեխային։ Ավելին՝ Սիսիան քաղաքում նրանք հագուստի խանութ ունեն։ Լուսանկարում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած պայմանագրային զինծառայող Հայկ Խաչատրյանն է։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ «Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է քրեական վարույթ»։
Ավելի վաղ գրել էինք որ Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Նա դեպքից առաջ ատեստավորման էր մասնակցել։

