ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ հրապարակվել են կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները, որոնցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը:
Ուղեցույցներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Գնահատման և թեստավորման կենտրոնի կայք՝ atc.am, ապա «Ուսուցիչների կամավոր ատեստավորում 2026» բաժին, հաջորդիվ՝ «Ուղեցույցներ» ենթաբաժին:


