«The National Interest» պարբերականի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն ունի անհրաժեշտ ներուժ Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային հարցերով բանակցություններ կազմակերպելու համար։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հաշվի առնելով չտարածման ոլորտում Մոսկվայի և Վաշինգտոնի ընդհանուր շահերը, իրանական քաղաքացիական միջուկային օբյեկտներում Ռուսաստանի ներգրավվածությունն ու Թեհրանի ներքին հաշվարկների իմացությունը, ռուսական կողմի մասնակցությունը ԱՄՆ-ի համար կարող է դիտարկվել ավելի շատ որպես առավելություն, քան թերություն։ Կրեմլի աջակցությունը, ինչպես ԳՀ համատեղ գործողությունների ծրագրի բանակցությունների ժամանակ, կարող է ամրապնդել չտարածման գլոբալ ջանքերը և ապահովել երկկողմ համաձայնագրի մշակման գործընթացում այնպիսի միջնորդի առկայություն, որը ծանոթ է թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմերին։
Հոդվածագրի համոզմամբ՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև առկա դրական հարաբերությունները այս ուղղությամբ համագործակցությունը դարձնում են լիովին հնարավոր։
Միևնույն ժամանակ, օգոստոսի սկզբին «The New York Times»-ը տեղեկացրել էր, որ հնարավոր գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգները Իրանից պահանջում է նոսրացնել միջուկային վառելիքը՝ այն հետագայում ուտիլիզացնելու կամ ԱՄՆ-ի կամ այլ երկրի ատոմակայաններում օգտագործելու նպատակով։


