Առաջիկա շաբաթները կենդանակերպի որոշ նշանների համար կարող են ֆինանսական առումով առանձնահատուկ հաջող լինել։ Աստղաբանական կանխատեսումների համաձայն՝ չորս նշաններ հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆինանսական վիճակը, ստանալու անսպասելի եկամուտ կամ շահավետ առաջարկ։
Ցուլ
Ցուլերի համար կարող է բացվել եկամուտն ավելացնելու նոր հնարավորություն։ Աշխատավայրում նոր նախագիծը, հավելյալ աշխատանքը կամ շահավետ գործարքը կարող է զգալի գումար բերել։ Կարևոր է չվախենալ նոր առաջարկներից և ճիշտ գնահատել հնարավորությունները։
Առյուծ
Առյուծներին առաջիկա շաբաթներին կարող է ուղեկցել ֆինանսական հաջողությունը։ Հնարավոր է՝ նրանք ստանան երկար սպասված վճարում, պարգևավճար կամ եկամտաբեր առաջարկ։ Նախաձեռնողականությունը կօգնի առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։
Կարիճ
Կարիճների համար ֆինանսական դրական փոփոխությունները կարող են կապված լինել նախկինում սկսած գործի հետ։ Այն, ինչ երկար ժամանակ արդյունք չէր տալիս, կարող է վերջապես եկամուտ բերել։ Հնարավոր է նաև անսպասելի գումարի կամ շահավետ համագործակցության հայտնվել։
Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են առաջիկա շաբաթներին զգալ իրենց աշխատանքի արդյունքը։ Կարիերայում առաջընթացը, նոր պատվերները կամ լրացուցիչ եկամտի աղբյուրը կարող են զգալիորեն ավելացնել նրանց ֆինանսական հնարավորությունները։ Հատկապես հաջող կարող են լինել այն որոշումները, որոնք երկարաժամկետ հեռանկար ունեն։


