Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ԱՆՈՒՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՎԵՏԻՔԻ» Ա/Ձ-ում։
Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
- արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
- արտադրանքի հետկանչման,
- և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։


