Ճապոնիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Հատիձե հեռավոր կղզիների շրջանում, իսկ օջախը՝ 60 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։


