Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «3 օր լավ շոգում ենք» խորագրով։
«Օգոստոսի 23-24 ընկած ժամանակահատվածում Իրաքի շրջաններից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 21-ի հետ համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին՝ լեռնային մարզերում հասնելով մինչև 32-33 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ 36-37, իսկ հովտային գոտիներում՝ 38-40 աստիճանի։
Օգոստոսի 26-ից սկսած տաք ալիքն աստիճանաբար կնահանջի և օդի ջեմաստիճանը կսկսի նվազել»,- հայտնել է նա
Ուշադրություն
Օգոստոսի 21-25-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:


