Երևանի տրшնսպորտային սակшգների վերանայում՝ երևանցիների առաջшրկներով

Սիրելի՛ երևանցիներ, վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել ենք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։

Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։ Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝ 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։ 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝ 30 օր-9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։ Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,-նշել է Ավինյանը։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE?fbclid=IwY2xjawIEpXRleHRuA2FlbQIxMQABHf6wr9GIo5BlotHi4hKIKxLNYHyuOVzQDW04IEzHEOWJEHtiJDziSaibKQ_aem_7wO69q5h4GRHGR1LsOCE5Q

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել