ՀՐԱՏԱՊ
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
30.04.2026
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
30.04.2026
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի անցակետում․ ծեծկռտпւք և դшնակшhարություն քաղաքացիների ու տեսուչների միջև

admin
27.01.2025 One Min Read
1 0

MediaHub-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։

Մեզ ասացին՝ նաև դանակահարություն է եղել կողմերի միջև, կան տուժած անձինք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել է ոստիկանություն, ինչից հետո դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունվարի 25-ին է դեպքը տեղի ունեցել, Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, 452-ի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կա մեկ ձերբակալված, երեք տուժող, քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ»։

Այլ մանրամասներ Քննչական կոմիտեից չհայտնեցին։

Ի դեպ, ուշագրավ է, որ այս դեպքից երկու օր է անցել, ու որևէ հաղորդագրություն, որևէ հրապարակում այս մասով չի եղել։ Մեզ ասացին՝ ինչ-որ շահագրգիռ կողմեր ուզում են ծածուկ պահել դեպքը, որ չիմացվի այս մասին և հնչեղություն չստանա։ Թե ինչու՝ պարզ չէ։

Վահե Մակարյան

Share Article

admin

Previous Post

Շшտ լավ լпւրերով եմ եկել. Մարությանի կոչը. տեսшնյութ

Next Post

Մшհшցել է Արմեն Դուլյանը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!