Մոսկվայում 72 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի և բալետի պարուհի Նատալյա Տրուբնիկովան։
Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Հաղորդագրության համաձայն՝ նախօրեին Տրուբնիկովան զրուցել է հարևանուհու հետ, սակայն երեկոյան արդեն չի պատասխանել նրա հեռախոսազանգերին։
Անհանգստացած հարևանուհին գնացել է դերասանուհու բնակարան, որտեղ էլ հայտնաբերել է Տրուբնիկովայի անշնչացած մարմինը՝ բազմոցին նստած վիճակում։
Պարբերականը նաև հայտնում է, որ Տրուբնիկովան տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։



