Ծնվել է դերասաններ Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
Դերասաններ Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ծնողներ են դարձել։ Նրանց առաջնեկն աղջիկ է, որին Էլիզաբեթ են անվանել։ Իրենց կյանքի կարևոր իրադարձությունը Կարոն հայտնել է սոցիալկան ցանցերի իր էջերում։
«Էլիզաբեթ Կարոյի Հովհաննիսյան։ Բարի գալուստ մեր կյանք…»,-գրել է դերասանը։
Կարոն ու Սիրանուշը իրենց ծանոթության, սիրո ու ամուսնության մասին ծավալուն հարցազրույց են ունեցել NEWS.am STYLE-ի հետ։


