Ադրբեջանը և Հայաստանը մեկ տարվա ընթացքում կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը երկու երկրների ժողովուրդների համար շոշափելի իրականություն դարձնելու համար: Այդ մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Պասկալ Կոնֆավրյոյի հայտարարության մեջ, որը տարածվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի տարելիցի կապակցությամբ։
«2026 թվականի օգոստոսի 8-ին նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարելիցը: Անցած տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր ու համարձակ քայլեր են ձեռնարկել խաղաղությունն իրենց ժողովուրդների համար շոշափելի իրականություն դարձնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ այդ գործընթացը կշարունակվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացմամբ, որպեսզի «Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք ու կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև»:
Ֆրանսիացի դիվանագետը նաև հավելել է, որ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն աջակցել այդ գործընթացին՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:


