Այսօր Սևանա լճում 24 տարեկան երիտասարդ է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություն են ստացել, որ «Առագաստ» լողափի տարածքում քաղաքացի է խեղդվել։
Փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը դուրս են բերել քաղաքացիների օգնությամբ։
Սևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը Եգիպտոսի քաղաքացի Մուհամմեդ Ա․-ն է։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


