ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն որոշել է՝ ովքեր են լինելու ղեկավարը և քարտուղարը: Տեղեկությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր «Ֆեյսբուքի» էջում:
«Խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը»,- հայտնում են կուսակցությունից:
Նարեկ Կարապետյանը ցուցակի 1-ին համարն է, իսկ Տիգրան Աբրահամյանը՝ 12-րդ:
Խմբակցությունը կունենա 29 պատգամավոր։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով արդեն իսկ որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկրորդ համար Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:


