Էրդողանի դեմ մահափորձի մասնակցին ձերբակալել են․ ինչ է հայտնի
Թուրքիայի Մուղլա նահանգում ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մասնակից։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը FETÖ-ի անդամ է և տասը տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ Ինտերպոլի կարմիր ծանուցագրով։


