Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը
Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տ ուժածների թիվը հասել է 21-ի, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Զոհերի մասին տեղեկություններ չկան դեռ։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։46-ին և դարձել Ֆլեգրեյան դաշտերի տարածքում վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը։
Երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր, փլուզվել են որոշ չբնակեցված կառույցներ և ժայռաբեկորներ են ընկել կայանված ավտոմեքենաների վրա։ Անբնակելի դարձած տներից տարհանվել է 22 ընտանիք։
Վնասվել է նաև Պոցուոլիի նավահանգստի կառամատույցը, ինչի հետևանքով նավահանգստի աշխատանքը դադարեցվել է։
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման հենասյան փլուզման պատճառով շուրջ 100 հազար բաժանորդ ժամանակավորապես հոսանքազրկվել է, սակայն մատակարարումը հիմնականում վերականգնվել է։ Երկաթուղային և մետրոյի որոշ երթուղիների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ենթակառուցվածքների ստուգման նպատակով։Գլխավոր ցնցումից հետո սեյսմիկ ակտիվությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Սարքերը գրանցել են շուրջ 60 ցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 3.8 մագնիտուդով։


