Քոբուլեթիում զբոսաշրջիկ է խեղդվել
Այսօր՝ հուլիսի 30-ին, երեկոյան, Վրաստանի Քոբուլեթի քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Սև ծովում տղամարդ է խեղդվել։Ականատեսների փոխանցմամբ՝ փրկարարները տղամարդուն դուրս են բերել ծովից, սակայն ափին գտնվող շտապօգնության բրիգադը միայն արձանագրել է նրա մահը։Նախնական տեղեկություններով՝ մահացածը զբոսաշրջիկ էր և Վրաստան էր մեկնել հանգստի նպատակով։
Վերջին օրերին Սև ծովում ուժեղ ալեկոծություն էր, և հանգստացողներին խորհուրդ էր տրվում ջուր չմտնել։
Զոհի ինքնությունը, քաղաքացիությունը և դեպքի մյուս հանգամանքներն առայժմ չեն հրապարակվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։
Դեպքի վայրում գտնվողները «Հրապարակ»-ին հայտնեցին, որ տղամարդը մոտ 50 տարեկան է եղել։


