Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկատմամբ կիրառվող պահանջները։
Նոր օրենքներից մեկով միգրանտները պարտավորվում են ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների ապրուստը՝ բնակության տարածաշրջանում սահմանված նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ պակաս չափով։
ՌԴ նախագահը նաև ստորագրել է օրենք, համաձայն որի՝ աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր են կամ լքել Ռուսաստանի տարածքը, կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել աշխատանքի թույլտվություն (պատենտ)։


