«Առինջ մոլի» աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սակայն ոստիկաններն արգելել են շտապօգնության մեքենայի մուտքը կապարակնքված տարածք։
Տղամարդուն մոտեցել է ոստիկանության բուժակը։ «Նա առողջական խնդիր ունի, հասկացա, որ ճոճվում է, ու ներս բերեցի»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Առինջ մոլի» տնօրենի տեղակալ Արմեն Ներսիսյանը։
Փոխտնօրենի խոսքով՝ ինքնազգացողությունը վատացած անձի տաղավարը կապարակնքվածների շարքում է։
Ինչ վերաբերում է տոնավաճառի հետ կապված հետագա զարգացումներին, Ներսիսյանը նշեց, որ որևէ նորություն չունի, բայց իրենց փաստաբանները պետք է վիճարկեն նախաքննական մարմնի այս որոշումը։


