Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամի չափով գրավը։ Այս մասին Factor.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ երեկ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ: Հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման։
Նշենք, որ ԿԸՀ-ն երեկ համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու՝ Դատախազության միջնորդությանը և վերադարձրել նրան ազատազրկելու միջնորդությունը: «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ԿԸՀ որոշումից հետո չէր բացառել, որ Կարապետյանի նկատմամբ հնարավոր է առավել նվազ խափանման միջոցի ընտրությունը:


