Ռուբեն Ռուբինյանը հրաման է ստորագրել պատգամավորների և ԱԺ աշխատակիցների պարգևատրման մասին
Ռուբեն Ռուբինյանը հրաման է ստորագրել պատգամավորների և ԱԺ աշխատակիցների պարգևատրման մասին։ Այնտեղ մասնավորապես նշվում է․
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N-1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների և աշխատողների միջև՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:


