Առաջին դասարան ընդունելություն․ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչ փոփոխություններ են գործում 2026-ի
Յուրաքանչյուր տարի հազարավոր ծնողներ երեխաներին դպրոց ընդունելու հայտ են ներկայացնում, սակայն ոչ բոլորը գիտեն, թե որ փաստաթղթերն են իրավական ակտով պահանջվում, որոնք են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, և ինչ ժամկետում դրանք չներկայացնելը կարող է հանգեցնել հայտագրման չեղարկման։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգով (գործում է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի մայիսի 19-ի N 15-Ն հրամանով կատարված վերջին փոփոխություններով)։
Ինչպես է ներկայացվում դիմումը
Կարգի 3-րդ կետի համաձայն՝ սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ ծնողի (օրինական ներկայացուցչի)՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող hayt.emis.am «Դպրոց ընդունվելու հայտագրման համակարգի» միջոցով ներկայացրած դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
Փաստաթղթերի ամբողջական ցանկը
Կարգի 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է՝
դիմում՝ ուղղված տնօրենին, որը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով,
սովորողի հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ) կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքը՝ նույնպես էլեկտրոնային եղանակով, բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքի,
լուսանկար՝ 3×4 չափսի՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,տեղեկանք՝ տրված Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների վերաբերյալ՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության), եթե տեղեկատվական համակարգերի միջոցով հնարավոր չէ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակում։
նախատեսում է լրացուցիչ փաստաթղթեր. արհեստագործական կամ միջին մասնագիտական հաստատությունից (ՄՈՒՀ) տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, իսկ ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաև գնահատականների և բացակայությունների մասին, կարգով սահմանված առանձին դեպքերում՝ փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից, իսկ արտերկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստան վերադարձած սովորողի դեպքում՝ թղթային եղանակով փաստաթուղթ ուսումնական գործընթացին մասնակցության, առաջադիմության և բացակայությունների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև հիմնական կրթության վկայականը կամ համարժեք փաստաթուղթը։
Կարևոր բացառություն 1-ին դասարանցիների համարՈւշադրության է արժանի 2026 թվականի փոփոխություններով ամրագրված բացառությունը. ՀԾՀ-ի կամ դրանից հրաժարված լինելու մասին տեղեկանքը չի պահանջվում պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ առաջին դասարանցիների հայտագրումն ամբողջությամբ իրականացվում է առցանց համակարգով, որտեղ երեխայի տվյալներն արդեն առկա են։
Մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն փաստաթղթերը
Կարգի 18-րդ կետի համաձայն՝ եթե յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ առաջին կամ տասներորդ դասարան ընդունված սովորողի դեպքում 25-րդ կետով սահմանված պարտադիր փաստաթղթերը (տասներորդ դասարանի դեպքում՝ նաև հիմնական կրթության վկայականը) հաստատություն չեն ներկայացվում, ընդունման վերաբերյալ հայտագրումը չեղարկվում է։Կարո՞ղ է դպրոցը լրացուցիչ փաստաթղթեր պահանջել
Ուշադրության է արժանի 2026 թվականի փոփոխություններով ամրագրված բացառությունը. ՀԾՀ-ի կամ դրանից հրաժարված լինելու մասին տեղեկանքը չի պահանջվում պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ առաջին դասարանցիների հայտագրումն ամբողջությամբ իրականացվում է առցանց համակարգով, որտեղ երեխայի տվյալներն արդեն առկա են։
Մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն փաստաթղթերը
Կարգի 18-րդ կետի համաձայն՝ եթե յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ առաջին կամ տասներորդ դասարան ընդունված սովորողի դեպքում 25-րդ կետով սահմանված պարտադիր փաստաթղթերը (տասներորդ դասարանի դեպքում՝ նաև հիմնական կրթության վկայականը) հաստատություն չեն ներկայացվում, ընդունման վերաբերյալ հայտագրումը չեղարկվում է։
Կարո՞ղ է դպրոցը լրացուցիչ փաստաթղթեր պահանջել
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


