Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
ԿԸՀ-ն կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու պահանջով:
Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր՝ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:
Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։


