Զոհվել է լիբանանյան բանակի զինծառայող Պատրիկ Բեքարյանը, որը 2026 թվականի ապրիլի 19-ից համարվում էր անհետ կորած։ Այս մասին նշվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ հաստատվել է, որ նա զոհվել է իր ավտոմեքենայի վրա իսրայելական օկուպացիոն ուժերի կրակի հետևանքով, որոնք այնուհետև վերցրել են նրա մարմինը։ Նրա աճյունը 2026 թվականի հուլիսի 15-ին փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Բեքարյանը ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 16-ին Լիբանանում։
Նա լիբանանյան բանակ է զորակոչվել 2024 թվականի մարտի 7-ին։ Բեքարյանը մի քանի անգամ շնորհակալագրեր է ստացել բանակի հրամանատարությունից։
Իսրայելի բանակը ձերբակալել է լիբանանյան բանակի զինծառայող Պատրիկ Անդրանիկ Բաքարյանին․ ԶԼՄ


