Օսլոյից 50 կմ դեպի արևմուտք շարունակվում է պայքարը հրդեհի դեմ, որը լրատվամիջոցները երկրի համար Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշորն են անվանում։ Նախօրեին բռնկված հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 100 բնակելի տուն Կրոկստադելվա ավանում և տարածվել մոտակա անտառ, հայտնում է NRK մեդիաընկերությունը։
Դեպքի վայրում աշխատում են 12 հրշեջ մեքենա և երկու ուղղաթիռ, ևս չորս հրշեջ ուղղաթիռ ճանապարհին են։ Տարհանվել է մոտ 400 տեղի բնակիչ։ Տասը մարդ ծխից թունավորվել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Մեկ ոստիկան ստացել է թեթև վնասվածքներ, տեղեկացնում է DW-ն։
Հուլիսի սկզբին ծայրահեղ շոգ և չոր եղանակի ֆոնին անտառային հրդեհներ են բռնկվել Իսպանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Հունաստանում։ Տասնյակ մարդիկ զոհվել են, հազարավոր մարդիկ տարհանվել են, ոչնչացվել են բուսականության հազարավոր հեկտարներ։


