Երեկ՝ հուլիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի մասին, ինչի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել էր, մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեկ հոգի, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել էր։
Պարզվել է նաև, որ «ռազբորկայի» ժամանակ մեկ նռնակ պայթեցվել է, իսկ մեկը չի պայթել։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ տեղի ունեցած «ռազբորկայից»
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։


