Որ երկիրն է մերժել Ռուսաստանին բենզին տալ
Հնդկաստանի պետական երեք նավթային ընկերություններ, որոնց Ռուսաստանը դիմել էր բենզինի մատակարարումներն ավելացնելու խնդրանքով, հայտարարել են, որ արտահանման համար վառելիքի ավելցուկային ծավալներ չունեն։
Reuters-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ հնդկական շուկա նավթ մատակարարող «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերություններն են լրացուցիչ խմբաքանակների խնդրանքով դիմել Հնդկաստանի թե՛ մասնավոր, թե՛ պետական նավթավերամշակման գործարաններին։ Վերջիններիս թվում խոշորագույններն են Indian Oil-ը, Bharat Petroleum-ը և Hindustan Petroleum-ը։
Ներկայումս դեպի Ռուսաստան է ուղղվում հնդկական բենզինի ընդամենը երկու խմբաքանակ։ Երկուսն էլ ուղարկվել են Nayara Energy ընկերության կողմից, որտեղ 49% բաժնեմաս ունի «Ռոսնեֆտը»։


