Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում 28-ամյա հղի կինը (հղիության 30-րդ շաբաթում) հրաշքով ողջ է մնացել բնակելի շենքի յոթերորդ հարկից ընկնելուց հետո:
Տեղական ժամանակով գիշերվա 02:30-ին կինը, անքնության պատճառով որոշելով մաքրել պատուհանը, կանգնել է պատուհանագոգին, սայթաքել և մեջքով ներքև ընկել բարձրությունից: Հիվանդանոցում իրականացված համապարփակ հետազոտությունները, այդ թվում՝ ուլտրաձայնային ստուգումը (ՈՒՁՀ), ցույց են տվել, որ կինը ստացել է միայն կապտուկներ, իսկ պտղի վիճակը գնահատվում է բավարար, և նրանց կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում:


