Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ մարդ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք` Դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին կալանավորել է երկու ամսով։ Որոշումը կայացրել է դատավոր Գարիկ Աբելյանը։
ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։
Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։


