Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր ուշ երեկոյան տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի նվազում։ Այսպիսով, օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6–ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 5-7 աստիճանով։ Այսօր ուշ երեկոյան հանրապետության առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-8–ին հետկեսօրյա և գիշերային ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճ ատև անձրևներ։ Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, կտեղա նաև կարկուտ »,-ասել է նա։


