Հուլիսի 1-ից սկսած՝ բոլոր առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն Ռուսաստան մուտք գործելիս օգտագործել «Госуслуги RuID» հավելվածը։ Այս մասին Риа Новости-ին ասել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։
«Հուլիսի 1-ից սկսած՝ Ռուսաստանում ուժի մեջ կմտնի նոր պահանջ, որը պարտավորեցնում է բոլոր առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստան մուտք գործելիս օգտագործել «Գոսուսլուգի ՌուԻԴ» հավելվածը։
Հավելվածի պարտադիր օգտագործումը կարգուկանոնի և անվտանգության հարց է», – ասել է Գուսևը։
Նա նշել է, որ եթե անձը պլանավորում է մուտք գործել Ռուսաստան, պետությունը պետք է նախապես իմանա, թե ով է նա, իր այցելության նպատակը, մնալու տևողությունը։
«Դիմումը պետք է ներկայացվի մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։
Բացառություններ են նախատեսված Բելառուսի քաղաքացիների, վեց տարեկանից փոքր երեխաների, դիվանագետների, ծառայողական անձնագրերի տերերի և պաշտոնական պատվիրակությունների անդամների համար», – նշել է ՌԴ պատգամավորը։


